ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը շուտով կկիրառի հայելային միջոցառումներ՝ Չինաստանի քաղաքացիների համար վիզայի ռեժիմը վերացնելու համար։ «Մեր չինացի ընկերների՝ Ռուսաստանի քաղաքացիների համար անվիզա ռեժիմ մտցնելու վերաբերյալ որոշումը, անկասկած, կնպաստի մեր ժողովուրդների միջև կապերի հետագա ամրապնդմանը: Մեր կողմից հայելային միջոցառումները շատ շուտով ուժի մեջ կմտնեն Չինաստանի քաղաքացիների համար»,- ասել է Պուտինը։               
 

Հարյուր հազարավոր հայեր նույն մտքերով են քնում ու արթնանում

Հարյուր հազարավոր հայեր նույն մտքերով են քնում ու արթնանում
29.11.2024 | 13:11

Կառավարության երեկվա նիստին գերագույն ապազգային տարրը նորից բացեց իր դեմքը. ցնցման մեջ ընկավ, երբ ասացին, որ գյուղերից մեկի դպրոցում գեներալի անունով դասասենյակը բացվել է բնակիչների պահանջով: Սկսեց հոգեկանի պես գոռալ նորից, թե բա՝ մարդիկ բան ու գործ չունե՞ն, պիտի մտածեն՝ դպրոցում իրենց գյուղի գեներալի անունով դասասենյակ բացեն, այսինքն, ցնցումների մեջ ընկավ այն մտքից, որ հնարավոր է՝ մարդիկ ռազմահայրենասիրության զգացում ունեն:

Լսի՛ր, գերագույն ապազգային տարր, հավատացնում եմ քեզ, որ 4 տարի ամեն օր իմ բան ու գործը, հուսալիքն ու անելիքը, մտածելիքն այն է, թե ինչպես քո կողմից դավադիր պարտության և հուսալքության մատնված ժողովրդին հանել այս հոգեվիճակից ու նորից նրա մեջ արթնացնել ռազմահայրենասիրությունը: Հավատա՝ ես մենակ չեմ ու բավական շատ մենակ չեմ, հարյուր հազարավոր հայեր ինձ պես են մտածում, նույն մտքերով են քնում ու արթնանում ու թքած ունեն, թե դու քանի անգլուխ նախարար ու մարզպետ կփոխես, քանի «լվա ինքդ» կփակես կամ որքան տենդագին կերազես հային դարձնել աշխարհաքաղաքացի ու թուրքի ստրուկ: ՈՒ այո՛, 4 տարի իմ գործը սա է՝ ինչպես քեզ պես պացիֆիստ հակահայի ձեռամբ թուլացած հային ռազմահայրենասիրություն ներշնչել, որպեսզի վաղը կարողանանք պաշտպանել մեր երկիրը Արցախի ճակատագրից, որովհետև, քանի քեզ պեսն է մեր երկիրը ղեկավարում, մենք, բացի սեփական մտքից ու բազկից, ոչ ոքի վրա հույս դնել չենք կարող, որովհետև գիտենք, որ անսուրբ, անաստված, անհայրենիք ԱՊԱԶԳԱՅԻՆ ՏԱՐՐ ԵՍ։

Էլիզա Առաքելյան

Դիտվել է՝ 4839

Մեկնաբանություններ